03.11.2018
![](img/tphoto001.jpg)
«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամը հայտարարում է տարբերանշանի՝ լոգոյի մրցույթ:
Մրցույթին ներկայացված աշխատանքը պետք է ներառի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի պատկերը:
Նախագծերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային տարբերակով՝ մոնոխրոմ և գունավոր: Հաղթողին կտրվի շնորհակալագիր, կլինի հրապարակում ՀՑԹԻ պաշտոնական կայքէջում:
Ընդունվում են դիմումներ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից: Հաղթողին որոշելու է պրոֆեսիոնալ մասնագետների հանձնախումբը:
Հայտերը պետք է ներկայացվեն մինչև ս.թ դեկտեմբերի 10-ը`
[email protected] հասցեով: Խնդրում ենք նշել նամակի թեման՝
Տարբերանշանի մրցույթ: Ընդունվում են միայն պահանջվող պայմանները պահպանած դիմումները: Մանրամասների համար զանգահարել` +374 39-09-81
(111) հեռախոսահամարով:
«Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտ» հիմնադրամի տնօրինություն