05.04.2025
Բանախոս՝ Ինեսա Ստեփանյան, ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու
Թեմա՝ Հատուկ կազմակերպություն, հատուկ գործողություն՝ «Թեշքիլաթ-ը մահսուսա»
Դպրոց՝ Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոց, 8-րդ դասարան
Ապրիլի 5-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2025 թ. հերթական հանդիպումը: Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանի «Հատուկ կազմակերպություն, հատուկ գործողություն՝ «Թեշքիլաթ-ը մահսուսա» վերնագրով դասախոսությունը:
Ինեսա Ստեփանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության հիմնական իրագործող ուժ հանդիսացող Հատուկ կազմակերպության (Թեշքիլաթ-ը մահսուսա) ձևավորման պատմությունը, կառույցի հիմնական նպատակները և գործառույթներրը: Խոսեց՝ Հատուկ կազմակերպության շարքերում հասարակության, հանցագործ տարրի, ոստիկանական և բանակային ուժերի ներգրավվածության մասին:
Դասախոսության ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու բանախոսին: Այնուհետև ՀՑԹԻ-ի կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Երևանի Ա. Հովհաննիսյանի անվան թիվ 194 հիմնական դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում ուսանողները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: