02.09.2014
![](news-img/vistovka01.jpg)
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեց Առաջին համաշխարհային պատերազմին նվիրված «Նայի՛ր պատերազմի աչքերի մեջ» ցուցահանդեսին, որը բացվել է «Նոր Մանեժ» Մոսկվայի պետական ցուցասրահում:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Նիդերլանդների, Սերբիայի, Ուկրաինայի տասնյակ թանգարաններ և արխիվներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը մասնակցեցին ցուցադրության կազմակերպմանը:
Ցուցադրությունը կազմակերպվել է ինտերակտիվ ձևաչափով` թվային տեխնոլոգիաների լայն կիրառմամբ: Ցուցադրության առաջին այցելուներից է դարձել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով սպանվել է 75 միլիոն մարդ, փլուզվել չորս խոշոր համաշխարհային կասրություններ` Ավտրո-Հունգարական, Օսմանյան, Ռուսական և Բրիտանական:
Ցուցատախտակներից մեկը նվիրված է 1915թ. Օսմանյան կայսրության կողմից իրագործված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմությանը:
Ցուցադրության մեջ ներառված են Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից տրամադրված լուսանկարներ, որոնք վկայում են մի ամբողջ ժողովրդի նկատմամբ իրականացված ամենավայրագ հանցագործությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ՀՑԹԻ-ն Առաջին համաշխարհային պատերազմի 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպեց
«Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը, ինչպես նաև
«Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» խորագրով միջազգային գիտաժողով: